News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Alibaba ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Ջեք Մայի կարողությունը նվազել է 1,4 մլրդ դոլարով՝ հասնելով 26,3 մլրդ դոլարի՝ իր ընկերության բաժնետոմսերի գնի անկման հետեւանքով: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Այսպիսով, Ման կորցրել է Չինաստանի ամենահարուստ մարդու տիտղոսը՝ տեղափոխվելով երկրորդ հորիզոնական:

Առաջին տեղում հայտնվել է Վան Ցզյանպինը, ում կարողությունը 400 մլն դոլարով ավելին է, քան Alibaba-ի հիմնադրինը: Վանը Wanda Cinema Line կորպորացիայի սեփականատերն է:

Հունվարի 29-ին Alibaba-ն ներկայացրել է իր առաջին հրապարակային ֆինանսական հաշվետվությունը: Ընկերության զուտ շահույթը ընթացիկ եռամսյակում կազմել է 964 մլն դոլար՝ նվազելով 28 տոկոսով:

Նման արդյունքը չի արդարացրել վերլուծաբանների սպասումները: Բաժնետոմսերի գների անկման հետեւանքով Alibaba-ն կորցրել է իր շուկայական կապիտալիզացիան մոտ 25 մլրդ դոլարով, հաղորդում է Lenta.ru-ն:

Ման Չինաստանի ամենահարուստ մարդն է դարձել 2014-ի սեպտեմբերին Նյու Յորքի բորսայում ռեկորդային IPO-ից հետո, որտեղ Alibaba-ն մոտ 25 մլրդ դոլար էր ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ