News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը պետք է մերժի որեւէ զիջման գնալու միտքը։ Հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Նրա խոսով, այդ ուղղությամբ ցանկացած քայլ կբերի հակառակորդի կողմից ավելի մեծ պահանջների։

«Եթե սահմանը փակեցին այն բանից հետո, երբ մենք վերցրեցինք Քելբաջարը, ինչո՞ւ այժմ թշնամին սահմանը պետք է բացի այլ պայմաններով։ Եթե Հայաստանը թուլանա, կնստեն նրա ուսերին»,- հայտարարեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ ինքը եւ իր կուսակցությունը միշտ էլ դեմ են եղել ցյուրիխյան արձանագրություններին։

«Հայաստանի արտգործնախարարը, որի մասին պրոֆեսիանալ առումով շատ ցածր կարծիք ունեմ, չկարողացավ ապացուցել դա»,- նկատեց քաղաքական գործիչը։

«Ձեզ ինչ է թվում, ինչո՞ւ են այդ անհաջող ծնունդ Սահակաշվիլիին մեդալներ տալիս։ Որովհետեւ նրա տարածքով ապրանք է անցնում։ Մեր տարածքով առանձնապես ոչինչ  չի անցնում, դրա համար էլ մեր միակ ելքը միասնականությունն է։ Մի վախեցե՜ք...։  Եթե ՆԱՏՕ-ի խաղաղարար զորքերը զբաղեցնեն ազատագրված տարածքների անգամ մի փոքր հատված, Իրանը կդառնա մեր թշնամին։ Իսկ դուք դրանից չե՞ք վախենում»,- զայրացավ Կարապետյանը։

«Չի կարելի գնալ որեւէ զիջման, դա անթույլատրելի է եւ կբերի երկրի,ազգի, հայկական գենի կորստի։ Երբ 4 չեչեններ իրենց ձեռքն են վերցնում դանակները եւ կանգնում մեջքմեջքի, 100 ռուսներ վախենում են նրանցից։ Մենք պետք է վարվենք նույն կերպ»,- ամփոփեց Տիգրան Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ