Հայաստանի նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում պետական հանձնաժողովի անդամների եւ այլ հյուրերի հետ ներկա է գտնվել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերային:
Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: