News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իտալական խորհրդարանում երկու պալատների համատեղ նիստի ընթացքում 20 շրջանների ներկայացուցիչների մասնակցութամբ տեղի է ունենում երկրի նախագի  ընտրության քվեարկությունը: Ակնկալվում է, որ այն կլինի որոշիչ:

Ամենայն հավանականութամբ, Իտալիայի 12-րդ նախագահ կընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր 73-ամյա Սերջիո Մատարելլան: Նրա թեկնածությունը առաջադրել է իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս վարչապետ Մատեո Ռենցիի: Մատարելլային աջակցություն են հայտնել մի շարք ձախ եւ կենտրոնական խմբակցություններ: Վերջինիս համար կքվեարկի նաեւ արտգործնախարար Անջելինո Ալֆանոյի «Նոր աջ կենտրոնը», հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Այսպիսով, նախնական հաշվարկներով՝ թեկնածուն կհավաքի ձայների մեծամասնությունը (505 ձայն): Այդ դեպքում այլեւս վերանում է «Առաջ, Իտալիա» ընդդիմադիր կուսակցության մասնակցության անհրաժեշտությունը, որը հայտարարել էր, որ այս շրջանում եւս կքվեարկի դատարկ քվեաթերթիկներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ