News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար հարկը պետք է փոխարինել ֆիքսված վճարով: Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողներին հայտարարել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ  Վազգեն Սաֆարյանը: Նրա կարծիքով, դա կպարզեցնի հաշվապահական հաշվառումը, որը փոքր բիզնեսի համար բավականին ծախսատար է: Իսկ գլխավորը նրանց կազատի գործարքների փաստաթղթավորման հետ կապված դժվարություններից, որոնցից բողոքում են առեւտրականները:

Եթե ֆիննախը չի ցանկանում կորցնել բյուջետային հատկացումները, ապա նա կարող է որպես հիմք վերցնել Փոքր եւ բիջին բիզնեսից գանձվող ընթացիկ վճարները (տարեկան 20-22 մլրդ դրամ), եւ դրանք բաժանել գործող առեւտրային տաղավարների մետրաժին, այսինքն հարկը եթե անգամ ցածր էլ չլինի, գոնե հեշտ կլինի: «Յուրաքանչյուրը կվճարի՝ ըստ տաղավարի մակերեսի եւ կմոռանա փաստաթղթաշրջանառության եւ հարկային ստուգումների մասին: Ահա թե ինչ ենք մենք առաջարկում», - նշել է Սաֆարյանը:

Նշենք, որ երեկ կառավարության շենքի մոտ փոքր եւ միջին առեւտրային տաղավարների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած շահութահարկի նոր ռեժիմի անցման: Հարկի տոկոսադրույքը 3,5-ից նվազել է մինչեւ 1%, սակայն ավելի խիստ են պահանջում հաշիվ- ապրանքագրերը: Առեւտրականների խոսքով՝ խոշոր մատարարները հաճախ հրաժարվում են դրանք տրամադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ