News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ներկայիս հարկային քաղաքականությունը առճակատման է տանում փոքր եւ խոշոր բիզնեսին։ Այս մասին հունվարի 31-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ  Վազգեն Սաֆարյանը։

Նա նշել է, որ փոքր եւ միջին առեւտրականներին բոլոր գործարքների հաշիվ-ապրանքագրեր ներկայացնելու վերաբերյալ պահանջը նշանակում է, որ ՓՄՁ-ն պետք է իր հերթին դրանք պահանջի իր խոշոր մատակարարներից: Սակայն կախվածություն ունեցողի համար դժվար է պահանջելը, հավելել է Սաֆարյանը: Գաղտնիք չէ, որ ՓՄՁ շատ սուբյեկտներ չեն կարող կանխավճարով աշխատել, վճարում են միայն վաճառքից հետո: «Բնականաբար, այս պայմաններում նրանք չեն ցանկանա փչացնել հարաբերությունները եւ ապրանքագրեր պահանջել՝ իմանալով, որ խոշոր բիզնեսը ապրաքանգրեր տալ չի սիրում», - հավելել է Սաֆարյանը:

Նշենք, որ երեկ կառավարության շենքի մոտ մանր եւ միջին առեւտրականները բողոքի ցույց են անցկացրել շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից: Ըստ օրենքի՝ հարկային դրույքը  3,5-ից իջեցվել է 1%-ի, բայց հաշիվ-ապրանքագրերի հանդեպ պահանջները խստացվել են։ Ըստ առեւտրականների՝ բարդությունն այն է, որ խոշոր մատակարարները հաճախ հրաժարվում են  դրանք տրամադրելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ