News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար Եվրասիական միության անդամության տնտեսական առավելությունների հաշվարկները նույնիսկ ԱՄՀ-ն է ճանաչել: Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողներին հայտարարեց տնտեսագիտական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը: Վերջինիս ղեկավարությամբ մասնագետների խումբը այդ հաշվարկներն իրականացրել է 2013թ. սկզբին եւ կեսերին (այսինքն՝ նախքան Մաքսային (ավելի ուշ՝ Եվրասիական) միություն մտնելու Հայաստանի քաղաքական որոշումն ընդունելը):

Այսպես, Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի էֆեկտը 5 տարվա համար գնահատվել է 46 մլն դոլար եւ միայն այն դեպքում, եթե Թուրքիայի հետ սահմանը բաց լինի: Ընդ որում, հաշվի են առնվել նաեւ բոլոր հնարավոր լրացուցիչ մուտքերը՝ եւ տրանսֆերտները, եւ պորտֆելային ներդրումները, եւ վարկերը:

 «Իսկ Եվրասիական միության դեպքում միայն ռուսական գազի արտոնյալ գնի հաշվին (եւ դրա նախկին փաստացի գնի տարբերության՝ խմբ.) շահույթը տարեկան կկազմի մոտ 150 մլն դոլար. այս թիվը համադրելի է մեր բյուջեի 250 մլն դոլար պակասուրդի հետ», - հավելել է Թավադյանը:

Մյուս անմիջական էֆեկտը մաքսատուրքերի գծով մուտքերի աճն է: Եթե այժմ հանրապետությունը տարեկան 130 մլն դոլար է հավաքում դրանցից, ապա ԵՏՄ-ին անդամությունից հետո մաքսատուրքերի «ընդհանուր կաթսայից» հանրապետությունը մոտ 300 մլն դոլար կստանա: «Այլ խոսքով՝ միայն այս երկու գործոնները համեմատելի են ազգային բյուջեի պակասուրդի հետ եւ անգամ գերազանցում են դրան», - եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ