News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայկական դրամի փոխարժեքի անկումը կարող է բացասաբար անդրադառնալ հայկական բանկերի կապիտալի համարժեքության վրա: Այս մասին ասված է Fitch վարկանիշային գործակալության հերթական վերլուծության մեջ:

Պատճառ կարող է դառնալ ֆինանսական հատվածի դոլարացման բարձր մակարդակը, որը կարող է տուժել ազգային արժույթի անկման հետեւանքով: Տնտեսական ակտիվության անկման հետ մեկտեղ, կարող է աճել չաշխատող վարկերի ծավալը:

2014 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական բանկը բանկերի կապիտալը 5-ից հասցրեց 30 մլրդ դրամի, ինչը կարող է հանգեցնել այդ հատվածում որոշակի կոնսոլիդացիայի:

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին ամիսներին երկու անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման դրույքաչափը՝ հասցնելով 9.5%-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ