News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում երեք տարեկան երեխան ատրճանակից կրակել է ծնողների ուղղությամբ: Հայրն ու հղի մայրը տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպի պահին սենյակում եղել է նաեւ նրանց 2 տարեկան դուստրը. երեխան չի տուժել:

CNN-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքի հյուրանոցներից մեկի համարում: Հետաքրքրասեր երեխան բացել է մոր պայուսակը, հանել ատրճանակն ու քաշել ձգանը: Փամփուշտը մոտ տարածությունից դիպել է հոր մեջքի ներքին հատվածին, դուրս եկել ազդրից եւ դիպել ամուսնու կողքին գտնվող հղի կնոջ ուսին:

Տղամարդուն բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել հիվանդանոցից, իսկ կինը դեռեւս կլինիկայում է: Նրա վիճակը կայուն է, սակայն խնդրահարույց է այն, որ նա հղիության ութերորդ ամսում է:

Պատահարի առիթով գործ է հարուցվել: Որոշվելու է «հանցավոր անփութություն» հոդվածով տղայի ծնողներին մեղադրանք առաջադրելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ