News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը բոլոր առանցքային հարցերի շուրջ սատարել է ռուս գործընկերներին: Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողներին հայտարարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Այդ հարցերի շրջանակներում գլխավորը ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելն էր: «Մենք, իհարկե դեմ էինք, եւ կողմ չենք քվեարկել», - հավելեց Նաղդալյանը:

Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանը որոշել ձեռնպահ լինել եւ դեմ չքվեարկել, Նաղդալյանը հստակեցրեց, որ իրավիճակային որոշում ընդունվել է՝ ելնելով նախորդ քվեարկությունների արդյունքները: «Մենք նույնիսկ միմյանց հետ չենք պայմանավորվել, քանի որ նստած էինք սրահի երկու տարբեր ծայրերում», - հավելեց նա:

Հայաստանը, բնականաբար, չի սատարել Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակված ժողովրդական հանրապետությունները ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու վերաբերյալ պահանջը: «Մենք այստեղ, իհարկե, քվեարկել են Ռուսաստանի օգտին», - հավելեց նա:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում ռուսական պատվիրակությանը մինչեւ ապրիլ ամիս զրկել են ձայնի իրավունքից: ՌԴ-ի պատվիրակությունը հայտարարել է, որ մինչեւ տարվա վերջ լքում է ԵԽԽՎ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ