News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունից հրաժարումը չի նշանակում վեհաժողովում ազգային պատվիրակությունների հետ համագործակցության դադարեցում: Այդ մասին Դաշնության խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում հայտարարել է միջազգային հարցերի գծով նախագահ Կոնստանտին Կոսաչեւը:

Նրա խոսքով՝ հունվարին Ստրասբուրգում տեղի ունեցածը «Ռուսաստանի համար ինչ-որ դրամատիկ կամ ծայրահեղ երեւույթ չէ»: «Մենք վստահ ենք մեր ճշմարտացիության մեջ եւ Ստրասբուրգի քննարկումը ՌԴ-ի այդ մոտեցումների վրա ոչ մի կերպ չի ազդում (Ուկրաինայի հարցի շուրջ)»

Սենատորը ափսոսանքով նշել է, որ «վեհաժողովը ցույց տվեց իր իրական դեմքը՝ որպես պատվիրակությունների ժողովը, որոնք պաշտպանում են ոչ թե արժեքներ այլ համապատասխան երկրների շահեր», հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Սենատորը նաեւ երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի դիրքորոշմանը աջակցություն ցուցաբերած պատվիրակություններին: «Ուղղումների դեմ, այսինքն Ռուսաստանի դիրքորոշմանը սատար կանգնեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ադրբեջանի, Կիպրոսի, Չեռնոգորիայի եւ Թուրքիայի ազգային պատվիրակությունները

Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է հիմնական  լիազորություններից՝ ձայնի իրավունքից եւ Ասամբլեայի որոշ ղեկավարող մարմինների աշխատանքին մասնակցելուց՝ մինչեւ ապրիլյան նստաշրջանը: Ի պատասխան՝ Ռուսաստանը մինչեւ այս տարվա վերջ կասեցրել է իր մասնակցությունը ԵԽԽՎ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ