News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հոլիվուդյան դերասան եւ մարզիկ Ժան Կլոդ Վանդամը ժամանել է Սոչի՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Սակայն իր համար անսպասելիորեն հայտնվել է հայկական տոնախմբության կենտրոնում, գրում է Sportbox.ru-ն:

Հայ տաքսիստը, որ պետք է աստղին օդանավակայանից տեղափոխեր հյուրանոց, ճանաչելով դերասանին, անմիջապես նրան հրավիրել է իր մոր տարեդարձին: Վանդամը լավ քեֆ է արել, ապա գնացել Սոչիի գիշերային ակումբներից մեկը, եւ հյուրանոց է ժամանել միայն առավոտյան 5-ին:

Կազմակերպիչների համար Վանդամի հայտնվելը լավ սրտահովանք է եղել: Նրանք ուղղակի տառապում էին աստղի կորստից, եւ նրան դիմավորել են մեծ ուրախությամբ:

Ուշագրավ է, որ հաջորդ իսկ օրը, երբ տաքսի էին ուղարկում օդանավակայան՝ դիմավորելու Ֆյոդոր Եմելյանենկոյին, կազմակերպիչներն, իմանալով, որ նույն հայի տաքսին է, ետ են կանչել նրան եւ ուղարկել ուրիշ մեքենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ