News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

400 տարվա պատմության ընդմիջումից հետո 2015թ. ապրիլի 23-ին առաջին անգամ տեղի է ունենալու Ցեղասպանության նահատակների  սրբադասման կարգը: Այս մասին այսօր` փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` նշելով, որ սրբադասման համար չորս պայման է անհրաժեշտ:

«Նահատակությունը հավատքի ու հայրենիքի համար, սրբակյացությունը՝ սրբակենցաղ կյանքը, հրաշքների առկայությունը կենդանության օրոք կամ մահվան ժամանակ, հավատքի քարոզչությունը, տարածումը: Ծիսակարգում պետք է տեղի ունենա նաեւ նկարների օծումը, մասունքների հանդեպ խոնարհումը, որոնք հատուկ մասունքարանի մեջ պետք է դրվեն: Այս առիթով դեռ 25 տարի առաջ գրվել է հատուկ շարական»,-ասաց Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` ավելացնելով, որ այս սրբադասումը ունի հավաքական նահատակության գաղափար:

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով`պլանավորվում է սրբադասման հանձնախբի աշխատանքները շարունակել հինգ ուղղությամբ:

«Առաջինը Կոմիտաս Վարդապետի սրբադասման հնարավորությունն է քննվելու, երկրորդը` մինչեւ Ցեղասպանության ժամանակ եղած անհատների սրբադասումը, որոնց մասին վկայություններ կան, որ եղել է հավատքի նահատակություն, երրորդը Ստալինյան բռնապետության ժամանակ հոգեւորականների եւ աշխարհականների սրբադասումը, որոնք նահատակվել են դարձյալ հավատքի համար, չորրորդը լինելու է ընդհանրապես 1-ից մինչեւ 21-րդ դարում ապրած ղած բոլոր այն անձինք, որոնց հնարավորություն կա ներկայացնելու սրբադասման եւ հինգերորդը` ընդհանրապես այն անձինք, որոնք մինչեւ Ցեղասպանությունը ընկած ժամանակահատվածում հայտնի են եւ հայտնի չեն, որոնց վերաբերյալ ուսումնասիրությունը պետք է տեղի ունենա»,- ասաց Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Նշենք, որ սրբադասման արարողակարգին ներկա են լինելու հայկական եկեղեցու արևեւելյան քույր եկեղեցիների պետերը` անմիջական ընտանիքի եկեղեցիները: Ապրիլի 23-ին, սրբադասման օրը` երեկոյան 19:15 ավարտվելու է արարողակարգը, աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում միաժամանակ հնչելու են 100 խողանջ եւ մեկ րոպե լռությամբ ներկաները հարգելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ