News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) միջեւ այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կողմերը համագործակցելու են բնության պահպանության եւ էկոտուրիզմի զարգացման ոլորտներում:

Համաձայն հուշագրի՝ IDeA հիմնադրամը եւWWF-Հայաստանը համատեղ աշխատանքներ կիրականացնեն «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի կառավարման բարելավման ուղղությամբ, ինչպես նաեւ հանրապետության հարավումկնախաձեռնեն բնության հատուկ պահպանվող նոր տարածքի՝ «Տաթեւ» ազգային պարկի ստեղծումը: Վերոնշյալ նախաձեռնությունների նպատակը տարածքի յուրահատուկ էկոհամակարգի եւ կենսաբազմազանության պահպանումն է, աջակցությունը էկոտուրիզմի զարգացմանը:

Հուշագիրըստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Մեր համագործակցությունն ուղղված է Տաթեւի տարածաշրջանում բնության պահպանությանն ու զբոսաշրջության զարգացմանը: IDeA հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանը զբոսաշրջության տեսանկյունից գրավիչ դարձնելն է, ինչը կնպաստի նաեւ հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:Դրա համար բոլոր նախադրյալներն առկա են՝ միջնադարյան վանական համալիրը, ճոպանուղին, հարուստ բնությունն ու յուրահատուկ էկոհամակարգը, որի պահպանումը կարեւոր է նաեւ էկոտուրիզմի զարգացման առումով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի կյանքի կոչել տարածաշրջանի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը»,-նշեց IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը:

«Շատ կարեւոր է մեր համագործակցությունը IDeA հիմնադրամի հետ, որի արդյունքում կպահպանվեն Տաթեւի տարածքի յուրահատուկ էկոհամակարգը եւ կենսաբազմազանությունը, ինչպես նաեւ կստեղծվեն լայն հնարավորություններ տարածքում գտնվող համայնքների համար բարելավել իրենց ապրելամիջոցները»,-ողջույնի իր խոսքում ասաց WWF-Հայաստանի տնօրենԿարեն Մանվելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ