News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ բացահայտվել է ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանի նախնիների՝ Հայոց ցեղասպանությունից փրկվելու զարմանալի պատմությունը, շնորհիվ «մարգարեի», որը նրանց համոզել է փոխադրվել ԱՄՆ:

DailyMail-ն ուսումնասիրել է լուսանկարները, որոնցում պատկերված են ռեալիթի-շոուի աստղի հայ նախնիները, ովքեր 20-րդ դարասկզբին փախել են ցարական Ռուսաստանից:

Ընտանիքը, որն այն ժամանակ ռուսական տարբերակով հայտնի էր որպես Քարդաշովներ, 19-րդ դարի վերջին Կարսի մարզի հայրենի Կարակալե (Սեւ ամրոց) գյուղից ուղեւորվում է դեպի գերմանական նավահանգիստներ: Այնտեղից նրանք Բրանդերբուրգի եւ Քյոլնի ուղեւորատար նավերով մեկնում են ԱՄՆ: Դրա շնորհիվ նրանք փրկվում են եռակի սարսափից. 1914-1918 թ.թ. Առաջին աշխարհամարտից, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից եւ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից:

Հայրենիքի կործանումից 100 տարի անց Քարդաշյանները դառնում են ԱՄՆ-ի ազդեցիկ ընտանիքներից մեկը: Նրանցից ամենահայտնին՝ Քիմը, որոշել է այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, առաջին անգամ Հայաստան այցելել: Բայց նա շքեղ կենսակերպ, թանկարժեք առանձնատներ, Twitter-ում երկրպագուների հսկայական բանակ, երաժշտության ոլորտի գերաստղ ամուսին չէր ունենա, եթե նրա նախահայրերն անտեսեին փոքրիկ «մարգարեի» զգուշացումը:

Էրզրումը լքած ընտանիքների մեջ է եղել նաեւ Քիմի նախապապը՝ 1844 թվականին ծնված Հովհաննես Միրոյանը: Նա ամուսնացել է 1853 թվականին ծնված քաջարի Լուսնյագ Չորբաջյանի հետ: Զույգն ամուսնացել է 1867 թվականին, Էրզրումում, սակայն 20-րդ դարասկզբին փրկվել է 1886 թվականին ծնված դստեր՝ Վարդանուշ Միրոյանի հետ: Մյուս դուստրը՝ Հելեն անունով հայտնի Վարդանուշ Հայկուհի Առաքելյանը, ծնվել է ԱՄՆ-ում, 1917 թվականին: Հելենը Քիմի տատիկն է, որը հետագայում ամուսնացել է Արթուր Քարդաշյանի հետ, որը Հարավային Կալիֆորնիայում մսի մեծ բիզնես ուներ: Հելենի որդին՝ Ռոբերտը, ամուսնացել է Քրիս Հոուգթոնի հետ եւ դարձել 21-րդ դարի հայտնի ռեալիթի-շոուի աստղերի՝ Քորթնիի, Քլոեի, Ռոբերտ կրտսերի եւ Քիմի հայրը:

Քարդաշյանները կամ Քարդաշովները, ինչպես նաեւ Քիմի հայրական կողմից մյուսները, էթնիկ հայեր էին: Առասպելի համաձայն, 1850-ական թվականներին Կարակալե գյուղի բնակիչ, Եֆիմ Կլուբնիկին անունով 11-ամյա տղան մարգարեական կանխատեսում արեց՝ չնայած անգրագիտությանը. «Մեծ պատերազմ է լինելու: Բոլոր թագավորները գետի նման արյուն կթափեն: Երկու շոգենավ անանց օվկիանոս կհատեն»: 20-րդ դարի առաջին տարիներին Եֆիմը թարմացրեց իր նախազգուշացումները՝ պնդելով, որ իր կանխատեսումներն իրականություն են դառնում: Նա ժողով հրավիրեց՝ կանչելով մոլոկանների գյուղերի, ինչպես նաեւ Հայկական մոլոկանական եկեղեցու ներկայացուցիչների (որի հետեւորդն էին նաեւ Քիմ Քարդաշյանի նախնիները): Նա կանխատեսեց, որ հայրենիքը լքելու ժամանակն է, քանի որ սարսափելի ժամանակներ են մոտենում, հատկապես հայերի համար: Նրա կանխատեսումները տեղի բնակիչներին ստիպեցին հատել Ատլանտյան օվկիանոսը եւ փոխադրվել ԱՄՆ՝ Լոս Անջելես: «Մարգարեի» խոսքով, Ամերիկան պետք է դառնար «ողջերի երկիրը», մինչդեռ նրանց հայրենիքին զանգվածային սպանդ է սպառնում: Եֆիմը զգուշացրեց. «Դռները կփակվեն, եւ Ռուսաստանից հեռանալն անհնար կլինի»: Շատ ընտանիքներ իրենց տներն ու հողերը ցածր գնով վաճառեցին կամ պարզապես հեռացան՝ ցանկանալով փրկվել մոտեցող սարսափից: Այդպիսով, Քիմի նախնիները հայտնվեցին Լոս Անջելեսում, քաղաք, որտեղ նրանք ծաղկեցին եւ փառք ձեռք բերեցին:

Բոլոր լուսանկարները կարելի է դիտել այստեղ:

Քարդաշովների հայրենի Կարակալե գյուղը գտնվում է Արարատ լեռան ստորոտին, Նոյան տապանի վայր իջնելու շրջանում: Աղբյուրների վկայությամբ, Արթուր Քարդաշյանի հայրն ու Քիմի նախապապը՝ Թաթոսը, ծնվել է Կարակալեում եւ ավելի ուշ հայտնի է դարձել որպես Թոմ: Թաթոսն անսացել է նախազգուշացմանն ու 1913 թվականի սեպտեմբերին՝ 17 տարեկանում, Բրեմենից ուղեւորվել է Բոստոն: Նա Լոս Անջելեսում աղբահավաքության բիզնես է հիմնել եւ ամուսնացել շոգենավով Գերմանիայից իր հետ ԱՄՆ ուղեւորված Համաս Շաքարյանի հետ: Դրանից մի քանի շաբաթ առաջ Թաթոսի ծնողները՝ 49-ամյա Սաղաթել (Սեմ) Քարդաշյանն ու 43-ամյա Հռիփսիմե (Հոռոմ) Յուզբաշյանը, 1913 թվականի օգոստոսի 2-ին, ուղեւորվել են Բրեմենից Ֆիլադելֆիա:

Համաշխարհային պատերազմի պայմաններում, հեղափոխական իրավիճակում գտնվող Ռուսաստանում, Օսմանյան կայսրության զորքերը շարժվեցին դեպի այդ շրջան, եւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Տարբեր գնահատականներով, 1915-1923 թվականների ջարդերի ընթացքում շուրջ 1.5 մլն հայ սպանվեց: Հնարավոր է՝ այդ պատճառով էլ Քիմը հենց այս տարին ընտրեց՝ առաջին անգամ նախնիների հայրենիք այցելելու համար: DailyMail-ը նաեւ նշում է, որ թուրքական կառավարությունը հրաժարվում է տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ճանաչել՝ չնայած բազմաթիվ պատմաբաններ, միջազգային կազմակերպություններ եւ ավելի քան երկու տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն այդ չեն արել՝ ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից Թուրքիային չնեղացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ