News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2015թ. Հայաստանը զբոսաշրջության զարգացման համար կհատկացնի 188.4 մլն դրամ։ Այս մասին փետրվարի 12-ին Կառավարության նիստի ավարտին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյնաը։

2015թ. Կառավարությունը կշարունակի օժանդակել հանրապետության շրջաններում փառատոնների (գինու,խորովածի, մեղրի) կազմակերպմանը՝ նպատակ ունենալով գրավել զբոսաշրջիկներին եւ նպաստել շրջանների եկամտի աճին։ Էքսկուրսավարների միությունների համաշխարհային ֆեդերացիայի (WFTA) հետ համագործակցության շրջանակներում աջակցություն կտրամադրվի նաեւ էքսկուրսավարների միջազգային կրթական կենտրոնին։ Շարունակվելու են հյուրատների ստեղծման եւ զարգացման աշխատանքները, այդ թվում նաեւ հեռավոր շրջաններում։

Նշենք, որ համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2014թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստան է այցելել 941.1 հազար զբոսշրջիկ կամ 13.6 տոկոսով ավել 2013թ. նույն ժամանակաշրջանի հետ համեմատ։ Ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 785.2 հազար կամ 33.7 տոկոսով ավել 2013թ. նույն ժամանակաշրջանի հետ համեմատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Ամենաշատ