News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի միավորված իսլամական կոնգրեսի ներկայացուցիչները խնդրանքով դիմել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ խնդրելով տարածք հատկացնել Պուտինի անունով մզկիթ կառուցելու համար, որպեսզի «նրա անունը վառ մնա բազմազգ մեր հայրենիքի ժողովուրդների շրջանում»։

«Ռուսաստանի միավորված իսլամական կոնգրես» կրթության զարգացման կենտրոնի ուղերձի տեքստը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական էջում։

Տեքստում նշված է, որ կենտրոնի նախագահ Շավքաթ Հաջի Ավյասովը կոչ է արել կրոնական կազմակերպություններին եւ բոլոր քաղաքացիներին՝ անկախ կրոնական պատկանելությունից, պաշտպանել այս նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները տեղեկատվական պատերազմ են սկսել պատմությունը աղավաղելու նպատակով։ «Նրանք աշխարհում քաոս են տարածում եւ փորձում են զենքի եւ տնտեսական պատժամիջոցների ուժով այլ երկրներում այլասերություն տարածել, իսկ ԱՄՆ-ը ընդհանրապես դրսեւորում է սատանային բնորոշ բոլոր հատկանիշները»,- ասված է հայտարարության մեջ։

Մուսուլմանները, ինչպես նշված է հայտարարության մեջ, Պուտինին համարում են երկնքից ուղարկած դարակազմիկ անձնավորություն, որը պետք է փրկի իրենց հայրենիքը եւ ուղղորդի մարդկանց Ոսկե դարաշրջան՝ փրկելով արեւմտյան անբարոյականությունից եւ ֆաշիստական ժանտախտից։ Հայտարարության մեջ նշված է, որ նրանք ոչ թե նախագահի կողմնակիցներն են, այլ նրա «մարտիկները»։

ՌԴ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Պուտինը դեմ է իր պատվին որեւէ հաստատություն անվանակոչելուն, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ