News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարարը հնարավորություն չի տվել Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարություն ընդունել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Այսօրվա հանդիպումը 2 ժամից ավելի է տեւել: Երեկ մենք հանդիպել ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իսկ հանդիպումն այսօր շարունակվել է «3+2» ձեւաչափով: Նրանք մեծ ջանքեր էին գործադրել, որ համատեղ հայտարարություն տարածեին: Ցավոք, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հնարավորություն չտվեց համատեղ հայտարարություն ընդունել՝ քանի որ իր անհամաձայնությունը հայտնեց որոշ հարցերի վերաբերյալ»,- ասել է Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Այդ պատճառով էլ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, ընդունվել է համանախագահ երեք երկրների հայտարարությունը: Ջանքերի գլխավոր պահն այն էր, որ այդ հայտարարությունը եւս մեկ քայլ առաջ էր:

Ադրբեջանցի նախարարը նաեւ նշել է, թե համանախագահները մտադիր են մինչեւ սեպտեմբեր եւս մեկ անգամ այցելել տարածաշրջան՝ հավելելով, որ դեռ հստակ ժամկետ գոյություն չունի: 

Նշենք, որ պաշտոնական Երեւանը դեռ չի մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ