News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նոր միջոնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց փաստաբանը:

Նա նշեց, որ միջնորդել է քրեական գործ հարուցել Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպքով: Միջնորդության համար հիմք է հանդիսացել հունվարի 13-ին  ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրությունը Պերմյակովի ձերբակալության վերաբերյալ, որտեղ մանրամասն ներկայացրել էին ռուս զինվորականին ձերբակալելը, թե ինչպես են նկատել անծանոթի, հրահանգել կանգնել, նախազգուշական օդ են կրակել եւ այլն: Փաստաբանը նկատեց, որ այդ հաղորդագրության մեջ անընդհատ օգտագործվում է իրավախախտ բառը, առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, եթե նա ձերբակալվել է, ապա իրավախախտումը կարող է լինել սահմանն ապօրինի հատելու փորձը: Փաստաբանը պահանջում է այդ մասով գործ հարուցել, անհետաձգելի քայլեր ձեռնարկել պարզելու մի շարք հարցեր: «Այս քայլի նպատակներից մեկն էլ այն է, որ կարող են լրացուցիչ հիմքեր ստեղծել Պերմյակովին Հայաստանին փոխանցելու համար: Վերջապես հասարակությունը կստանա այն հարցերի պատասխաններտ, թե ինչ հանգամանքներում, երբ, ինչպես, ում կողմից է ձերբակալվել Պերմյակովը»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր Երեմ Սարգսյանի ներկայացրած մեկ այլ միջնորդությանը, որը վերաբերում էր մի շարք վարկածներ ճշտելուն, հարցումներ անելուն եւ գործի համար էական հանգամանքներ ճշտելուն: http://news.am/arm/news/252074.html: Այս միջնորդությունը բավարարվել էր:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ