News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ճապոնիան սկսել է ոսկե եւ արծաթե հուշադրամներ հատել՝ ի հիշատակ 2011թ. մարտին երկրի հյուսիս-արեւելքում ցունամիի եւ ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհված քաղաքացիների։ Դրամահատումը նպատակ ունի գումար հավաքել ավերածությունների հետեւանքները վերացնելու համար։ Այս մասին հայտնում է NHK հեուստաընկերությունը։

Նշենք, որ 2011թ. մարտի 11-ին երկրաշարժի հետեւանքով Ճապոնիայի հյուսիս-սրեւելյան ափամերձ հատվածներում ցունամիի 15-մետրանոց ալիք էր փոթորկել, որը «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում խոշոր վթարի պատճառ էր դարձել։

Դրամները հատվել են Օսակայում։ Նախատեսվում է հատել 45 հազար ոսկյա դրամ՝ յուրաքանչյուրը 10 հազար իեն (8 դոլար) արժողությամբ։

Դրամի մի կողմում պատկերված է լինելու 250-ամյա սոճի՝ միակ բանը, որ ցունամիից հետո կանգուն էր մնացել Ռիկուզենտակատա քաղաքում։ Միայն այնտեղ զոհվել էր 1700 մարդ։

Ընդհանուր առմամբ աղետի հետեւանքով մահացել էր գրեթե 16 հազար մարդ, եւս 2.5 հազարը մինչեւ հիմա համարվում են անհետ կորած։ Ցունամին ավերել էր 530 քառ. կմ մակերեսով տարածք, լիովին կամ մասամբ ավերվել էր շուրջ 250 հազար տուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ