News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վեհաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետություների պատվիրակությունների հետ փետրվարի 20-ին այցելել է նախ խորհրդային զինվորի հուշարձան, ապա Կենտրոնական գերեզմանոց, ուր ամփոփված են նաեւ Վիեննայի ազատագրման համար ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զինվորների աճյունները: Ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգել են հերոսաբար զոհվածների հիշատակը:

Նշենք, որ ԱԺ փոխնախագահը Վիեննայում է գտնվում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ