News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ժխտումը եղել է Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը: Այս մասին գրում է կոլումբիական El Espectador պարբերականը: Ժխտվում էին իրադարձությունները, որոնք հանգեցրին շուրջ 1.5 մլն հայերի ոչնչացման: Ոմանք մահապատժի են ենթարկվել, մյուսներին քշել են անապատներ ու լեռներ: Թուրքիայի հանրապետությունում այդ իրադարձությունները «ցեղասպանություն» բառով կոչելը, ըստ պարբերականի, նշանակում է դիմել քրեական հանցագործության ռիսկի:

«1915 թվականի ապրիլին, երբ Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական Եվրոպայի գերտերություններին, սկսեց Հայոց ցեղասպանությունը, որի մասին բազմաթիվ դիվանագիտական եւ մամուլի վկայություններ կան: Հայերին մեղադրում էին կայսրության «քրիստոնյա թշնամիներին» աջակցելու համար: New York Times-ը տեղի ունեցածն անվանել է «կանոնավոր արշավ՝ կազմակերպված եւ քողարկված իշխանությունների կողմից»: Հազարավոր հայեր իսլամ ընդունեցին՝ իրենց կյանքը փրկելու համար:

Հայերը՝ դեռեւս 301 թվականին քրիստոնեություն ընդունած աշխարհի առաջին ժողովուրդը, որոնք դարերով ապրել են Փոքր Ասիայում, հատկապես Անտոլիական հովիտներում, էթնիկ մաքրումների քաղաքականության զոհ դարձան: Մալթայում եւ Կոստանդնուպոլսում բրիտանացիների եւ հենց օսմանցիների կողմից պատերազմից հետո ստեղծված տրիբունալները պետք է պատժեին Ցեղասպանության հանցագործներին, սակայն այն ժամանակ ճանաչված միջազգային իրավունք դեռեւս չկար:

Այդ տրիբունալներն արձակեց Թուրքիայի հանրապետության հայր Մուսթաֆա Քեմալը: 1924 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Թուրքիայի հանրապետությունը քրդերի ձուլման քաղաքականություն սկսեց, որոնց ավելի քան կես դար արգելվում էր օգտագործել իրենց լեզուն, ազգային տարազը, սովորույթները:

Հիտլերին է վերագրվում հետեւյալ արտահայտությունը. «Ո՞վ է հիմա հիշում հայերի մասին»: Բայց նրանց մասին հիշում էին, եւ այսօր մարդկությունն ավելի ու ավելի շատ է հիշում հայերի մասին՝ պահանջելով Ցեղասպանության ճանաչում, արդարություն ու փոխհատուցում: ՆԱՏՕ-ին անդամակցությունը Սառը պատերազմի տարիներին Թուրքիային օգնել է հրաժարվել խոսել պատմության մասին, բայց, թվում է, դրա ժամանակն արդեն եկել է: «1915 թվականին սպանված հայերի սերունդներին ցավակցությունների» մասին հայտարարությունը, որը տարածեց այն ժամանակվա վարչապետ Էրդողանը, դրա սկիզբն է»,- գրել է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ