News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում այսօր՝ փետրվարի 22-ին 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 14.42-ին։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 4 կմ խորության վրա, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Մարդկային զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

Դրանից մեկ օր առաջ 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հարավ-արեւմտյան Յունյան նահանգի  Մոցզյան Հանյան ինքնավար շրջանում։

Երկրաշարժի գոտում 4 բնակավայր է գտնվում, տուժածների թիվը հասել է 10,8 հազարի։ Ընդհանուր առմամբ վնասվել է 276 շինություն, ավտոճանապարհներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ