News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագրի ստորագրումը հայկական ընկերություններին հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել եւ արտադրություն դնել Վրաստանում։ Պայմանագրի ստորագրումը նրանց համար ազատ ճանապարհ կբացի դեպի եվրոպական շուկա։ Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Թբիլիսիի քաղաքային խորհրդի (Սակրեբուլո) անդամ քաղաքագետ Բեկա Նացվլիշվիլին։ 

Անդրադառնալով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե կպահպանվի՞ արդյոք Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ գործող առեւտրային ռեժիմը եւ հաշվի առնելով Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական տարբեր ինտեգրման ուղիները՝ հնարավո՞ր է տնտեսական կապերի հետագա զարգացումը, Նացվլիշվիլին պատասխանել է. «Իհարկե երկու կողմն էլ այդ հարաբերությունների զարգացման ցանկություն ունեն։ Սակայն մենք չպետք է մոռանանք Ռուսաստանի գործոնը։ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հարցում Հայաստանի վրա գործադրած ճնշումը պայմանավորված էր ոչ թե Հայաստանը՝ իբրեւ տնտեսական գործընկեր կորցնելու Ռուսաստանի վախով, այլ առաջին հերթին Եվրամիության գայթակղիչ ուղղվածությամբ Կովկասի միասնական ինտեգրումը խափանելու ցանկությամբ»։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Վրաստանը Ռուսաստանը Հայաստանին կապող գլխավոր ճանապարհն է, իսկ Հայաստանը Վրաստանի հայաբնակ տարածքների համար կայունության յուրօրինակ երաշխիք է։ «Եթե խոսենք երկու երկրների տնտեսական կապերի մասին, ապա հաշվի առնելով կողմերի արտադրության ցածր մակարդակը, պետք է նշենք, որ վերջին տասնամյակում այդ հարաբերությունները լայնամասշտաբ չեն եղել։ Վրաստանի համար Հայաստանը եղել  է առեւտրային գործընկերներից մեկը։ Այդ հարաբերությունները սահմանափակվել են Վրաստանից ավտոմեքենաների վերարտահանմամբ»,- նշել է Բեկա Նացվլիշվիլին։

Ըստ նրա՝ այդ հարաբերությունները վերջնականապես կվատանան Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագրի (DCFTA) եւ Եվրասիական տնտեսական միության նորմերի ուժի մեջ մտնելուց հետո, ինչի հետեւանքով այդ  հարաբերությունները կարող են հասնել նվազագույնի։

Նացվլիշվիլին միաժամանակ հավելել է, որ հայ-վրացական  համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը ոչինչ չի խանգարի։ Դրանք հնարավորություն կտան հայ եւ վրաց ձեռներեցներին հաջողությամբ գործունեություն ծավալել մաքսային եւ տնտեսական տարածություններում։ «Ուստ երկու երկրների կառավարությունները պետք է այս հարցին բավականին ստեղծագործ մոտեցում ցուցաբերեն»,- եզրափակել է նա։

Նշենք, որ մամուլի ասուլիսների շարքը «Հայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի արդիական երկխոսությունները» ծրագրի շրջանակում կազմակերպել էր «Տարածաշրջան» հետազոտական կենտրոնը։

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 2-ին Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ։ Իսկ Եվրոպական խորհրդարանը 2014թ. դեկտեմբերի 18-ին Ստրասբուրգում հաստատեց Վրաստանի եւ ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որի հետ մեկտեղ նաեւ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագիրը (DCFTA)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ