News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրավիրել է իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյին այցելել Վրաստան, իսկ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին եւ Վրաստանի պատվիրակությանը «Արժանապատվության երթին» մասնակցելու համար։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Կիեւ կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ, ինչպես փակ, այնպես էլ բաց ձեւաչափով։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր կարեւոր հարցերը։ Նախագահներն անդրադարձել են նաեւ Խարկովում տեղի ունեցած պայթյուններին։ Գեորգի Մարգվելաշվիլին իր ցավակցություններն է հայտնել այդ կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը նշել են «Արժանապատվության երթի» կարեւորությունը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ վկայակոչելով  նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունը։ 

 «Մենք ուրախ ենք այսօր տեսնել Ուկրաինայի միասնությունը։  Միայն Ուկրաինան չէ միասնական. այսօր նրա դրա բոլոր դաշնակիցները միավորվել են այն արժեքների շուրջ, որոնք դուք պաշտպանում եք։ Սա տպավորիչ օր էր ոչ միայն ուկրաինացիների համար, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր  մասնակցել են «Արժանապատվության երթին»,-  հայտարարել է Վրաստանի նախագահը։

Համաձայն Մարգվելաշվիլիի աշխատակազմի տարածած հայտարարության՝ վրաց նախագահը հրավիրել է Պորոշենկոյին Վրաստան, իսկ ուկրաինացի առաջնորդը պատասխանել է, որ շատ է ցանկանում  լինել Վրաստանում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման կայցելի Թբիլիսի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ