News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը մերժել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Օսմանյան կայսրությունում եզդիների ցեղասպանության մասին նախագծի հայտարարությունը։ Նախագծին կողմ է քվեարկել 9 պատգամավոր, դեմ՝ 6։ Դիվանագիտական նկատառումերից ելնելով՝  ՀՀԿ 65 պատգամավոր ձեռնպահ մնացին։

Ինչպես ընդգծել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը,  նախկինում պատգամավորներն արդեն հանդես էին եկել Օսմանյան կայսրությունում ազգերի Ցեղասպանության մասին համատեղ հայտարարությամբ։ Հայտարարությունը կազմել էին ԱԺ բոլոր խմբակցությունները, այդ թվում՝ «Ժառանգությունը»,- հիշեցրել է նա։

Հայտարարության նախագիծը ՀՀ խորհրդարանին կոչ է անում քննադատել Օսմանյան կայսրության տարածքում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացրած  ցեղասպանության քաղաքականությունը՝ իբրեւ մարդկության դեմ գործած ծանրագույն հանցագործություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ