News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ազգային վիճակագրական ծառայության նախնական տեղեկության համաձայն, նոր տարին Հայաստանի տնտեսության համար այնքան էլ հաջող չի մեկնարկել: Տարիներ առաջ ներդրված «տնտեսական ակտիվության ցուցանիշը» հունվարին տարեկան կտրվածքով հավասարվել է 1.3%-ի: Սակայն արդյունաբերության մեջ արտադրանքի ֆիզիկական ծավալները կրճատվել են 6.3%-ով: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունվարին նույնպես անկում է գրանցվել՝ 3.3%-ով: Այսպիսով, հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալները երկու տարվա ընթացքում կրճատվել են 10%-ով:

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի հայրենական արտադրության վրա բացասաբար անդրադարձավ լեռնահանքային արդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալների եւ բաց հանքերի մշակման անկումը՝ 7.6%-ով: Դրա հետեւանքով հայրենական արդյունաբերական արտադրանքի դինամիկան համեմատաբար դանդաղել է՝ ավելի քան 1 տոկոսային կետով:

Վերը նշված արդյունաբերական ճյուղերի գծով անկում է գրանցվել երկու ոլորտներում. մետաղական հանքերի արդյունահանման եւ արտադրանքի ծավալներով դրան զգալիորեն զիջող «լեռնահանքային արդյունաբերության այլ ոլորտների» գծով:

Անցյալ տարի պղնձի համաշխարհային գները հանգեցրին այդ մետաղի հանքաքարի եւ խտանյութի արտահանման բացասական շարժին: Չնայած ծավալների առումով արտահանումը 6.9%-ով աճել է, մաքսային արժեքը կրճատվել է 15.7%-ով: Չնայած դրան, անցյալ տարվա արդյունքներով, «պղնձի հանքաքար եւ խտանյութ» խումբը նախկինի պես արտահանման ծավալներով առաջատար է եղել:

Բացասական երեւույթ է նկատվել նաեւ հայրենական արդյունաբերության մեկ այլ ճյուղում՝ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ: Հունվարին անկումը կազմել է տարեկան կտրվածքով գրեթե 159 մլն կՎտ/ժ-ով կամ 19.7%-ով պակաս: Կարելի է ենթադրել, որ դա կապված է այդ էներգակրի սպառման կրճատման հետ, առաջին հերթին՝ բնակչության, եւ երկրորդ՝ արդյունաբերական ձեռնարկությունների կողմից:

Նշենք, որ Իրանի համար էլեկտրաէներգիայի արտադրության կրճատման գործոնը կարող էր նվազագույն ազդեցություն ունենալ: Անցյալ տարվա ընթացքում այդ երկիր էլեկտրաէներգիայի արտահանումը կրճատվել է «ընդամենը» 132 մլն կՎտ/ժ-ով:

Ամենայն հավանականությամբ, ազդել է վերջին տարիներին սակագնի երկնիշ թանկացումը (գրեթե 40%-ով), որն ուղեկցվել է նաեւ բնական գազի թանկացմամբ, ինչն էլ բաժանորդներին ստիպել է տնտեսել այդ էներգակիրները: Չնայած չեն բացառվում նաեւ այլ պատճառները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ