News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներն այս ուրբաթ՝ փետրվարի 27-ին, բողոքի ակցիա կանցկացնեն, եթե մինչեւ այդ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը իրենց հետ հանդիպման կոնկրետ ամսաթիվ չնշի: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, հայտարարեցին Ավետիսյանների հարազատները, որոնք մոտ երկու ժամ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի սենյակում մնալուց հետո ՇՄ ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանի հետ առանձնազրույցից հետո ի վերջո դուրս եկան դատախազության շենքից։

«Կոստանյանը լրատվամիջոցներից արդեն իրազեկվել է, որ մենք պահանջում ենք իր հետ հանդիպում: Մենք իրենից ուզում ենք տեղեկություններ ստանալ գործի ընթացքի մասին: Առայժմ կսպասենք մինչեւ ուրբաթ, եթե մինչեւ այդ օրը մենք չտեղեկանանք, որ Կոստանյանը գալու է Գյումրի՝ մեզ հետ հանդիպման, ուրբաթ մեծ միտինգ կկազմակերպենք»,- ասաց նրանցից մեկը:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների հարազատներն այսօր ներխուժել էին Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի սենյակ՝ պահանջելով, որ նա  հանդիպում կամ հեռախոսազրույց կազմակերպի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որպեսզի նրանից ստանան հետաքննությանը վերաբերող իրենց հարցերի պատասխանները: Հարազատները երկարչ ժամանակ հրաժարվում էին դուրս գալ դատախազի սենյակից: Ի վերջո, Րաֆֆի Ասլայանն ինքը հեռացավ դատախազության շենքից:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների քառասունքին հարազատները լրագրողներին ասել էին, որ այլեւս չեն պատրաստվում լռել եւ դիմելու են ծայրահեղ միջոցների, եթե հստակ տեղեկություններ չստանան քննության ընթացքի վերաբերյալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա: Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ