News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունը կաղում է 3 ոտքից: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ նկատի ունենալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե «ընդդիմությունը թոփալ է»:

«Ընդդիմությունը ոչ թե թոփալ է, այլ մեր գործընկերն է ոտքը վնասել, իսկ ընդդիմությունը, ըստ իս, կաղում է եւ կաղում է 3 ոտքից: Ընդդիմություն չի նշանակում քննադատություն: Քննադատությունից հետո դուք պետք է քայլեր առաջարկեք՝ հարցեր լուծելու համար, իսկ դուք ասում եք՝ գնացեք, որ մենք գանք: Այսպես չի լինում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նա հիշեցրեց, որ միջազգային դիտորդական խմբերը միաձայն արձանագրել են, որ Հայաստանում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են օրենքին համապատասխան, ինչը նշանակում է, որ մեզ մոտ ընտրակեղծիքներ չեն եղել, ինչպես շեշտում է ընդդիմությունը:

«Գործընկերներս սիրում են խոսել նաեւ Հայաստանի քաղաքական մեկուսացման մասին, սակայն քանի՞ մեկուսացված երկրի հետ է Եվրամիությունը համագործակցում: Խոսում եք ներդրումների ծավալի նվազման մասին, բայց դա միայն Հայաստանի՞ն է հատուկ: Չկա նման բան»,- ավելացրեց Աժ փոխնախագահը՝ հիշեցնելով, թե հարեւան երկրներն այս պահին տնտեսապես ինչ ծանր վիճակում են գտնվում, որը, սակայն, կառավարման ճգնաժամի հետ կապ չունի:

Վերջում, Հերմինե Նաղդալյանը խորհուրդ տվեց երկրում կատարվող լավ երեւույթները չկապել ընդդիմության, իսկ վատերը՝ իշխանության հետ:

Նշենք, որ Աժ-ում քննարկվում է կառավարման ճգնաժամի մասին նախագիծը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ