News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իշխանությունը չպետք է ճշմարտությունից ափով թաքնվի: Այս մասին փետրվարի 24-ին խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով, խնդիրը նույնիսկ այն չէ, որ երկրում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, այլ այն, որ իշխանությունը չի ցանկանում ընդունել դրանք եւ ցույց է տալիս, թե ոչինչ տեղի չի ունենում:

«Դուք պահանջում եք, որպեսզի մենք լուծման մեր տարբերակներն առաջարկենք: Որոշումներ, իհարկե, կան: Բայց եթե դուք չեք ցանկանում ընդունել, որ իրավիճակը վատ է, ինչի՞ մասին խոսենք»,- հայտարարեց Մանուկյանը:

Նա հավելեց, որ չի կարելի չգնահատել Հայաստանի Կենտրոնական բանկի մոտեցումը, որն օրերս հայտարարեց, որ 2015 թվականին 4% տնտեսական աճն անիրատեսական է. իրատեսական կլինի ընդամենը 0.4%-ի աճ ակնկալել: «Ահա համարձակությունը, իրատեսականությունը: Մենք այդ ենք ակնկալում ձեզանից: Դուք դրանից խուսափում եք, հետեւաբար կաճի նաեւ ձեր հանդեպ անվստահությունը»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Նա նաեւ մեջբերեց միջազգային կազմակերպություններից մեկի՝ Անդրկովկասի երկրներում անցկացրած սոցհարցումների արդյունքները: «Հայաստանի բնակչության 30%-ն ընդհանրապես եկամուտ չունի: 51%-ը պարտք ունի: 60%-ը ցանկանում է հեռանալ երկրից, իսկ 83%-ն արտերկրում հարազատներ ունի: Սա ողբերգություն չէ՞: Ինչո՞ւ չեք ցանկանում ընդունել դա»,- ամփոփեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ