News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը մայրը՝ Գորիսի թիվ 3 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արեւիկ Սաֆարյանը շարունակում է աշխատել, թեեւ Սուրիկ Խաչատրյանը ցանկանում էր նրան ազատել: Այս մասին NEWS.am-ին ասաց Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքով՝ մորը աշխատանքից նախկինում չէին ազատել, ընդամենը նման ցանկություն էր հայտնել Սյունիքի մարզպետը:

Նշենք, որ հունվարի 17-ին մեզ հետ զրույցում գորիսեցի գործարարը նշել էր. «Դպրոցի տնօրենը մայրիկիս ասել էր, որ մարզպետը հրահանգել է ազատել աշխատանքից, այնուհետեւ ավելացրել է, որ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն է հանձնարարական տվել»:

Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմ ընկեր Տիգրան Կարապետյանը լարված հարաբերություններ ունի Սուրիկ Խաչատրյանի հետ: Վերջինիս նշանակումից անմիջապես հետո գործարարը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ դադարեցնում է ներդրումները Գորիսում:

Տպել
Ամենաշատ