News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ինտեր ՌԱՕ» ԲԲԸ-ն կդիմի Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանին «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքերի վերակազմավորման համաձայնագրի խնդրանքով։ Այս մասին փետրվարի 25-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին հայտարարել է «Էլեկտրացանցերի» գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում է գտնվում «Ինտեր ՌԱՕ»-ի աշխատանքային խումբը, որը ուսումնասիրում է ձեռնարկությունում տիրող իրավիճակը։

 «Ներկայումս մենք վարկեր վերցնելու ու հետագա կայունություն ապահովելու հարցի հետ կապված խնդիրներ ունենք։ Մենք ենթադրում ենք, որ 3 շաբաթվա ընթացքում «Ինտեր ՌԱՕ»-ի նախագահ Բորիս Կովալչուկի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման համար համապատասխան փաստաթուղթ կպատրաստվի։ Հուսամ, կստորագրվի համաձայնագիր, որը թույլ կտա հարաբերություններ հաստատել բանկային ոլորտի հետ եւ հասնել վարկերի վերակազմավորմանը»,- հայտարարել է Բիբինը։

Հիշեցնենք, որ արտադրող կայաններին «Էլեկտրացանցեր»-ի ունեցած պարտքը վերջին 2 տարվա ընթացքում հասել է 13 մլրդ դրամի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ