News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նորք Մարաշում զույգ 8-ամսական երեխաներին, նրանց մորը եւ մի մեծահասակ կնոջ վրաերթ արած վարորդի նկատմամբ ընտրված խափանման միջոց  կալանավորումը  բողոքարկել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Լուսինե Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, չի կարող գտնվել մեկուսարանում եւ այդ հիմքով էլ խափանման միջոց ընտրված կալանքը բողոքարկել են: Փաստաբանը նշեց, որ Ռ. Ավետիսյանը մեքենան վարել է մինչեւ 40 կմ/ժ արագությամբ, ալկոհոլ օգտագործած չի եղել եւ դեպքի վայրից էլ փախուստի չի դիմել: Ինչ վերաբերում է վարորդի՝ էպիլեպսիա կամ այլ հիվանդություն ունենալուն, փաստաբանն ասաց, որ որեւէ բան չի կարող հայտնել, դա կպարզեն փորձագետները: «Էպիլեպսիա է, թե սրտի այլ նոպա, չեմ կարող ասել, դա կասեն մասնագետները: Մի բան հստակ է, վրաերթից վայրկյաններ առաջ նա անգիտակից վիճակում է եղել, նրա սիրտը վիրահատված է, բոլոր բժշկական փաստաթղթերն էլ եղել են մեքենայում, դեպքի հենց նախորդ օրն էլ հետազոտվել է»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ չի ցանկանում այլ մանրամասներ հայտնել գործից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Վրաերթի հետեւանքով մանկահասակ երեխաներից մեկը տեղում մահացել էր, մյուս երեք քաղաքացիներին տեղափոխել էին հիվանդանոց։  Օրեր անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում մահացել է նաեւ զույգ եղբայրներից ողջ մնացածը: Վթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել նաեւ ավտոմեքենայի ուղեւորը՝ վարորդի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է, ապա նաեւ կալանավորվել: Նա մեղադրվում է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է 2 մարդու մահ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ