Mitsubishi Motors-ը Ժնեւի ավտոսրահում կներկայացնի XR-PHEV II քրոսովերը: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, նորույթը նախորդելու է ճապոնական մակնիշի՝ հիբրիդային շարժիչով եւ կենցաղային էլեկտրացանցից լիցքավորվելու հնարավորությամբ երկրորդ սերիական մոդելին:
Mitsubishi XR-PHEV II-ը XR-PHEV նախատիպի տրամաբանական շարունակությունն է, որը ներկայացվել է 2013 թվականին, Տոկիոյի ավտոսրահում: Նախորդ մոդելից այն տարբերվում է ռադիատորի այլ ցանցով, անվահեծերով, ծալվող կողային հայելիների առկայությամբ:
Ըստ Motor-ի, XR-PHEV II-ը 163-ուժանոց էլեկտրական շարժիչ ունի, ինչպես նաեւ 12 ԿՎտ/ժ տարողությամբ մարտկոց:
Միաժամանակ, Mitsubishi-ն Ժնեւի ավտոսրահում կներկայացնի Smartphone Link Display մուլտիմեդիայի նոր համակարգը, որոնք աշխատում են Apple CarPlay եւ Android Auto հարթակներում: