News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

UWC Դիլիջան քոլեջի շենքը Հայաստանում առաջինն է, որն արժանացել է միջազգային հեղինակավոր BREEAM (BREEnvironmentalAssessmentMethod) վարկանիշային համակարգի հավաստագրի՝  գնահատվելով շենքերի էկոլոգիական արդյունավետության «լավ» մակարդակով:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժնից հայտնում են, որ BREEAM-ը (http://www.breeam.org/) շենքերի եւ շինարարական աշխատանքների էկոարդյունավետության գնահատման հայտնի վարկանիշային համակարգ է, որի մեթոդաբանությամբ հաշվի է առնվում շենքի նախագծման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությունը եւ «կանաչ չափանիշների» պահպանությունը: BREEAM-ի հավաստագիրն աշխարհում ընդունվում է որպես շենքերի էկոլոգիական որակի լավագույն ցուցանիշ:

BREEAM-ի մեթոդաբանության համաձայն՝  գնահատվել են կանաչ տանիքի ու պատերի լուծումները, շենքերի կառավարման համակարգը, ինչպես նաեւ հաշվի են առնվել էներգաարդյունավետությունը, առողջության վրա ազդեցությունը,  ջրամատակարարման ենթակառուցվածքները, կենսագործունեության անվտանգությունը, էկոլոգիան, հողօգտագործման, աղտոտվածության, թափոնների վերաօգտագործման հարցերը:

Նշենք, որ UWC Դիլիջան քոլեջի հիմնումը բարերարներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացրել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը:

UWC Դիլիջան քոլեջը «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի (United World Colleges -UWC) լիիրավ անդամ է եւ ունի IB Diploma ծրագրով դասավանդելու Միջազգային բակալավրիատի կազմակերպության հավատարմագիր:

Քոլեջի կառուցումն իրականացրել են հետեւյալ ընկերությունները. «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ (Հայաստան)՝ նախագծի պատվիրատու, «Tim Flynn Architects» (London)՝ նախագծի գլխավոր ճարտարապետ, «RD քոնսթրաքշըն մենեջմենթ» (Ռուսաստան)՝   գլխավոր կապալառու եւ գլխավոր նախագծող: 2014թ. ամռանն ավարտվել  է նախագծի իրականացման առաջին փուլի շինարարությունը (մոտ 37,5 հազ. քմ ընդհանուր շենքային եւ 43 հազ. քմ բարեկարգված տարածքով)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ