News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԼՂՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի անդամներ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի փաստաբանների բողոքը (ֆոտոռեպորտաժ):

Նրանք իրենց կարծիքն են հայտնել՝ կապված առաջին ատյանի դատարանում, իրենց կարծիքով, տեղի ունեցած բացթողումների հետ:

Շահբազ Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը դատարանին է ներկայացրել բողոքների էությունը եւ հայտարարել, որ Գուլիեւը որոշ կետերով իրեն մեղավոր չի ճանաչում: Կոնկրետ, խոսքն այն մասին, էր Գուլիեւն, իբր, չէր պատրաստվում անօրինականորեն հատել ԼՂՀ սահմանը, վստահ լինելով, որ այդ տարածքը գտնվում է չեզոք հատվածում եւ չի մտնում ԼՂՀ սահմանների մեջ:

Լրտեսության մեղադրանքը Գուլիեւը նույնպես չի ընդունում, քանի որ «տեղեկություններ չի հավաքել եւ նկարահանումներ չի իրականացրել»:
Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեղադրանքը Գուլիեւը նույնպես ժխտում է՝ հայտարարելով, որ չի իմացել եւ չգիտի՝ արդյոք Հասան Հասանովը (ոչնչացված դիվերսանտ) եղե՞լ է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, թե ոչ:

Ապօրինի զենք պահելու մեղադրանքի հետ Գուլիեւը նույնպես համաձայն չէ, որովհետեւ «պատահական» է հայտնվել այդ տարածքներում եւ զենք չի օգտագործել:

Սմբատ Ցականյանին առեւանգելու եւ սպանելու մասով էլ հայտարարել է, որ ոչ մի պայմանավորվածություն չի ունեցել անչափահասին առեւանգելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ ինքը դրան չի մասնակցել եւ չի աջակցել, հակատակը, փորձել էպաշտպանել տղային:

Ընդհանուր առմամբ, ամբաստանյալը կրկին ներկայացրել է իր վարկածը, որ Քարվաճառ է գնացել ինչ-որ գանձի հետեւից: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը Ասքերով-Հասանով հանցավոր խմբի անդամ չի եղել:

Ինքը Սահբազ Գուլիեւը հայտարարել է, որ չի իմացել՝ որտեղ է գտնվում Ղարաբաղը: Նրա խոսքով՝ երբ անչափահաս Սմբատ Ցականյանը հայտնվել է իրենց մոտ, Ասքերովը կատակով թե լուրջ ասել է, որ տղային «մեզ հետ կվերցնենք Բաքու»: Որպես տղայի սպանության մեջ իր անմեղության ապացույց Գուլիեւը հայտարարել է, որ իր մոտ զենք է եղել եւ հնարավորություն է ունեցել սպանել մյուս երեխային, բայց ինքն այդ հնարավրությունից չի օգտվել, իսկ զենքը տվել է նրան, ով երեխային բռնել էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունը տարածել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: 

Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ