News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իշխող կուսակցությունը երբեք դեմ չի եղել ընդդիմության հետ համագործակցությանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա հիշեցրել է, որ իշխանությունն արդեն առաջարկել է ընդդիմությանը գլխավորել անկախ մարմին. 2013-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկ ստացավ ղեկավարել սահմանադրական բարեփոխումների նախապատրաստման հանձնաժողովը:

«Իհարկե, ընդդիմության առջեւ հարց է դրված, որ ավելի շատ լծակներ ստանա իր պլանների իրագործման համար: Իսկ մինչ այդ նրանք պետք է աշխատեն երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ, պետք է մասնակցեն այդ աշխատանքներին»,-ասել է Սահակյանը:

Նա նշել է, որ հաջող համագործակցության օրինակներ կան, որոնցից մեկը «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները 6 ամսով հետաձգելն էր: «Այդ որոշումն ընդունվել է ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկից վախեցել է, այլ որովհետեւ քննարկումներ են եղել եւ փոխըմբռնման են հասել»,-ամփոփել է Գալուստ Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ