News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում տարբեր պետական հաստատություններից տեղեկությունների արտահոսքի գործում ներգրավված են առնվազն 5 նախարար, որոնց թվում՝ երկրի պաշտպանության նախարարը։ Այս մասին գրում է The Times of India-ն։

Ըստ այդ տեղեկությունների՝ հինգշաբթի առավոտյան ձերբակալվել են հանցագործ խմբի եւս 2 անդամ։  Նշենք, որ խմբավորումը տարիներ շարունակ արժեքավոր տեղեկություններ էր գողանում Հնդկաստանի կառավարության մի շարք նախարարություններից։

Հետաքննության վարկածով՝ հանցագործության կազմակերպիչը լրագրող Սանտանու Սայկիան է, որը հանդիսանում էր Indianpetro կայքի խմբագիրը։  Նրան իր 6 հանցակիցների հետ անցյալ ուրբաթ ձերբակալել են պետական փաստաթղթերը գողանալու եւ մասնավոր ընկերություններին վաճառելու մեղադրանքով։ Հարցաքննություններից հետո ձերբակալվածների թիվը հասել էր 15-ի, գրում է ՏԱՍՍ-ը։

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ գաղտնի փաստաթղթերի պատճենները նախարարությունից դուրս էին բերվում գիշերը եւ վաճառվում էին պատվիրատուներին։ Կախված փաստաթղթի կարեւորությունից՝ խումբը մեկ վաճառքից ստացել է 500 հազարից մինչեւ 20 մլն ռուփի (8 հազար դոլարից 323 հազար դոլար)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ