Բահրեյնում դատարանը Մանամա քաղաքի մոտակայքում պայթյունի կազմակերպման գործով մեղավոր է ճանաչել11 շիա ակտիվիստների, որոնց ահաբեկչական գործողության հետեանքով ոստիկաններ էին զոհվել։ Այս մասին գրում է Associated Press-ը։
Ինչպես նշվում է, ակտիվիստներից երեքը դատապարտվել են մահվան, գրում է Gazeta-ն։
Համաձայն դատարանի վճռի՝ մյուս մեղադրյալները ցմահ ազատազրկման են դատապարտվել եւ կզրկվեն քաղաքացիությունից։ Մեղադրյալների փաստաբանը նշել է, որ պաշտպանող կողմը մտադիր է բողոքարկել վճիռը։
2014թ. մարտին Բահրեյնի մայրաքաղաքում որոտացած պայթյունի հետեւանքով զոհվել էր 3 ոստիկան, որոնց թվում՝մեկ սպա ԱՄԷ-ից։