News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեյցարացի նկարչուհի Միլո Մոյրեն գերմանական Մյունստերի LWL արվեստի եւ մշակույթի թանգարանում սադրիչ ներկայացում է անցկացրել:

Ըստ NY Daily News-ի, Մոյրեն, ով մի անգամ արդեն մերկ ներկայացել է հանրությանը, այս անգամ մերկ շրջել է վերջերս բացված «Մերկ կյանքը» ցուցահանդեսում: Այստեղ ներկայացված են, մասնավորապես, Ֆրենսիս Բեկոնի եւ Դեւիդ Հոկնիի աշխատանքները: Նկարչուհին եղել է միայն բարձրակրունկ կոշիկներով, իսկ ձեռքին՝ նորածին երեխա:

Ըստ Gazeta-ի, անցյալ տարի արտ-ակցիաներից մեկի ժամանակ 32-ամյա Մոյրեն հենց փողոցում կտավի վրա է նետել նախապես հեշտոցում տեղադրած ներկով լցված ձվեր: Մեկ այլ ակցիայի շրջանակում նկարչուհին ավտոբուսով երթեւեկել է մերկ՝ միայն պայուսակով եւ կոշիկով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ