News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քենիայի Գերագույն դատարանում քննվում է նախկին վարչապետ Ռաիլ Օդինգայի դեմ հայ եղբայրներից մեկի հայցը: Ըստ քենիական «Daily Nation» պարբերականի, 2006 թվականին ներկայացված հայցում Արթուր Մարգարյանը, որին մեղադրում էին վարձու մարդասպան լինելու մեջ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության այն ժամանակվա առաջնորդ Ռաիլ Օդինգային մեղադրում է զրպարտելու մեջ:

Արթուր Մարգարյանի եւ նրա եղբոր՝ Արթուր Սարգսյանի անունները 2006 թվականին թերթերի վերնագրերում հիշատակվում էին կառավարության հետ նրանց կապերի մասին պնդումների առնչությամբ: Առաջ էին քաշվում ենթադրություններ, որ նրանք վարձու մարդասպաններ են, եւ նրանց հարցը քննարկվում էր խորհրդարանում: 2006 թվականի հունիսին եղբայրներին արտաքսում են երկրից, Նայրոբիի միջազգային օդանավակայանում զենքի հետ կապված միջադեպից հետո: Մարգարյանը մի անգամ առաջարկել է հետ վերցնել Օդինգայի դեմ ներկայացրած հայցը: «Եթե ներողություն խնդրեք, ես պատրաստ եմ հետ վերցնել հայցս եւ ներել ձեզ»,- 2006 թվականի ապրիլին լրագրողներին ասել էր Մարգարյանը:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Wikileaks-ը հրապարակեց Քենիայում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Ուիլիամ Բելամի 2006 թվականի զեկույցը, որում հաղորդվում էր, որ «Արթուր եղբայրները» բազմաթիվ քենիացիների են անհանգստացրել: Նա նշել էր, որ «վարձու մարդասպաններին» երկիր են բերել եւ պաշտպանում են կառավարությանը մոտ կանգնած պաշտոնատար անձիք: Եղբայրների ժամանումը երկիր համընկել էր հսկայական քանակությամբ կոկաինի փոխադրման հետաքննության հետ:

Նշենք նաեւ, որ հայ եղբայրները, որ խարդախության եւ թմրանյութերի վաճառքի մեղադրանքներից հետո հեռացել էին Քենիայից, հայտնվել են Մալդիվներում: Նրանց գործունեությունը գրավել է տեղական մամուլի ուշադրությունը: Արթուրների հարցը նույնիսկ հասել է Մալդիվների Հանրապետության խորհրդարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ