News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԻՆ ավտոշարասյունը հումանիտար օգնություն է տանում Դոնբաս, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ավելի քան 170 ավտոմեքենա է դուրս եկել Ռոստովի շրջանից եւ ուղղվում է դեպի ռուս-ուկրաինական սահման»,- հայտարարել է ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի փոխնախագահ Օլեգ Վորոնովը։

Ռուսական աղբյուրի փոխանցմամբ՝ շարասյունը Դոնեցկի եւ Լուգանսկի առավել տուժած բնակիչների համար ավելի քան 1.8 հազար հումանիտար բեռ է տանում, որոնց ավելի քան 80 տոկոսը սննդամթերք՝ մսի, ձկան եւ կաթնային պահածոներ, մանանա, հնդկաձավար, բրինձ, շաքար, ինչպես նաեւ դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ, գրքեր եւ ուսանողների ու աշակերտների համար ուսումնական ձեռնարկներ։

Նշենք, որ ուկրաինական կողմը պարբերաբար հայտարարում է, որ մարդասիրական օգնության անվան տակ Կրեմլը զենք ու սպառազինություն է ուղարկում հակամարտության գոտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ