News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, փետրվարի 27-ին՝ ժամը 00։25-ին, Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 44-ամյա Արմինե Գ.-ն եւ հայտնել, որ   հարեւանի  բնակարանը փորձում են թալանել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ mեկնած օպերատիվ խումբը Երեւանի Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի  6-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը բանալիով բացելու պահին  բռնել եւ, բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 54-ամյա Հարություն Գ.-ին:

Ժամը 01։30-ին Արմինե Գ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 00։25-ին իրենց շենքի 3-րդ հարկում ձայներ լսելիս նկատել է, որ շենքի 40 բնակարանի հարեւան Նարինե Ա.-ի  բնակարան մի անծանոթ անձնավորություն փորձում է բանալիով բացել, սակայն ոստիկանության ծառայողների կողմից բռնվել է:

Հարություն Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ