News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մարտի 1»-ի զոհերի ծնողներն օրերս հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն՝ նորից հարցաքննության: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողներին ասաց 2008թ. մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

«Ես տեսա նոր քննիչի, ես ասացի, որ արդեն երկու անգամ ցուցմունք եմ տվել ՀՔԾ-ին, նա էլ պատասխանեց, թե դրանք բոլորը պահպանվում են, հիմա ուղղակի ես ձեզ նորից պետք է հարցաքննեմ: Նորից արձանագրություն է կազմվել»,- ասաց Սարգիս Քլոյանը՝ նշելով, որ այնտեղ գրված էր, որ զենքի ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով են եղել զոհերը:

«Մարտի մեկի» զոհերից Արմեն Ֆարմանյանի հորը՝ Վաչագան Ֆարմանյանին, անձամբ չեն հրավիրել ՀՔԾ, բայց երկու անգամ ծանուցագիր են ուղարկել:

«Ծանուցագրերում նշված է, որ զոհերից Արմենի, Գոռի եւ Տիգրանի գործերն առանձնացվել են եւ առանձին են քննվելու»,- ասաց Վաչագան Ֆարմանյանը:

«Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանի կարծիքով՝ Հատուկ քննչական ծառայությունը փորձում է տեսակավորել հանցագործությունները, թե ով ինչ զենքով է մահացել. «Առնվազն չորս զոհի մարդասպանները կան. եթե լինի դատավարություն, ապա ամեն ինչ ի հայտ կգա: Այստեղ, սակայն, բացահայտելու խնդիր մենք չունենք: Ամեն ինչ բացահայտվել է»:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան:

Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ