Ուրբաթ Մադագասկարի մայրաքաղաքում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի արդյունքում առնվազն 14 մարդ է մահացել: Երկրի փրկարար ծառայության տեղեկացմամբ, ավելի քան 24 հազար մարդ առանց տանիքի է մնացել:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, ցածրադիր գոտիներում տեղակայված թաղամասերում բնակչության արտակարգ տարհանում է իրականացվում:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք բնակչության զանգվածային տարհանում ենք ձեռնարկել: Գյուղական բնակավայրերի դպրոցներին, եկեղեցիներին, մասնավոր տների սեփականատերերին կոչ ենք անում ապաստան տրամադրել տուժածներին»,- ասված է Անտանանարիվուում տեղակայված փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունում:
Երկրի վարչապետ Ժան Ռավելոնարիվոն դեպքի վայր է ժամանել՝ որոնողա-փրկարարական աշխատանքները ղեկավարելու համար: