2014 թ. դեկտեմբերի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել 1981 թ. Մարիա Ա.-ի անձնագրային տվյալներով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեում գործող կահույքի խանութ-սրահից 870.000 դրամ արժողության կահույք ձեռք բերելու եւ դրան տիրանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 28-ամյա Սվետլանա Հ.-ն:
Կատարվում է նախաքննություն: