News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հղիության 5-րդ ամսում մահացած 28-ամյա Նարինե Շարոյանի գործով մեղադրանք է առաջադրվել «Արմավիր» ԲԿ ծննդատան հերթապահ գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հասմիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Հասմիկ Հակոբյանը պատշաճ չի կատարել իր մասնագիտական պարտականությունները եւ հղի կնոջն ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ հնարավոր չի եղել ժամանակին ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները եւ կատարել անհրաժեշտ միջոցառումներ»,- ասացին Քննչական կոմիտեից:

Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Հասմիկ Հակոբյանը պնդել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, որ Նարինե Շարոյանին «Արմավիր» բժշկական կենտրոն տեղափոխել էին  թունավորում ախտորոշմամբ, նա փսխել էր, այնուհետեւ ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո սկսել էր արնահոսել, նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին «Արմավիր» ԲԿ-ից տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա հուլիսի 2-ին մահացել էր։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ։

Դեպքի առթիվ նշանակված փորձաքննության՝ այսօր հրապարակված արդյունքներով՝ խախտումներ են հայտնաբերվել Նարինե Շարոյանի նկատմամբ «Արմավիր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժին, որտեղ այն ընդունվել է վարույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ