News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցում որեւէ դիմում չեն ստացել կուսակցությունից դուրս գալու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ Գյումրիի կառույցի ղեկավար Վարդեւան Գրիգորյանը:

Մեկնաբանելով Շիրակի մարզային կառույցում ԲՀԿ-ն կազմաքանդելու մասին լուրերը՝ նա նշեց, որ նախ ԲՀԿ-ն Շիրակի մարզային կառույց չունի, մարզում կուսակցության աշխատանքները համակարգում են 4 ԲՀԿ անդամներ, Արթիկը՝ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր Մուշեղ Պետոյանը, Գյումրիի մի մասը եւ Ախուրյանը՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրիի մի մասը՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, իսկ մյուս մասը եւ Ախուրյան, Ամասիա, Աշոցք շրջանները՝ Վարդեւան Գրիգորյանը: Հարցին, թե պատրաստվում է ռեկտորը եւս լքել ԲՀԿ շարքերը, նա նշեց, որ դիմացը համագումարն է, սպասում է դրան, շատ լուրջ հարցեր կարող են քննարկվել, իսկ դրանից հետո որոշում կկայացնի: Արդյոք նա կմնա ԲՀԿ-ում, եթե կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ռեկտորն այսպես պատասխանեց. «Կուսակցության գործունեությունը անձով չպետք է պայմանավորվի, այլ ծրագրով, Նառան կլինի, Պետրոսը, թե Պողոսը, նայած ինչ ծրագիր կառաջադրվի, ինչ գործունեություն կծավալի»,-ասաց նա:

Ի դեպ, ԲՀԿ-ական ռեկտորը տեղյակ չէր՝ արդյոք իր գործընկեր Մարտուն Գրիգորյանը եւս ԲՀԿ-ից դուրս գալու ցանկություն ունի: Նա նշեց, որ որեւէ մեկի հետ չի զրուցել, ծանրաբեռնված է բուհի գործերով: Փորձեցինք Մարտուն Գրիգորյանից ճշտել՝ ԲՀԿ-ից դուրս է գալու, թե ոչ, պատգամավորը մեզ փոխանցեց, որ երբ որոշում ունենա, կտեղեկացնի:

Նկատենք, որ Վարդեւան Գրիգորյանից բացի՝ շատ կան ԲՀԿ-ականներ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել մնալ ԲՀԿ-ում, թե ոչ եւ շունչները պահած՝ սպասում են մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարին:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով պատրաստվում է մարտի 5-ին ԲՀԿ արտահերթ համագումարում հայտարարել կուսակցությունն ու ԱԺ համանուն խմբակցությունը լքելու մասին, որոշել է կազմաքանդել ԲՀԿ Շիրակի մարզային կառույցը, որի ղեկավարն ինքն է:

Տեղեկություններ կան, որ այս օրերին Գրիգորյանի հրահանգով ոչ միայն բազմաթիվ ԲՀԿ-ականներ լքում են Շիրակի կառույցը, այլ նաեւ պատգամավորը բանակցություններ է վարում ԲՀԿ-ական պատգամավորների հետ եւ համոզում նրանց դուրս գալ ԲՀԿ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ