News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Խոշոր արտահանող ընկերությունը կօգնի Հայաստանին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն արտոնություններ է առաջարկում արտահանող խոշոր ընկերությունների համար։

«Այս օրինագիծը ոչ թե մենաշնորհ է դնում արտահանման վրա, ինչպես որ մտածում են որոշ մարդիկ, այլ ուղղակի հեշտացնում է արտահանման գործընթացը։ Բոլորին հայտնի է, որ փոքր ընկերություններին դժվար է արտաքին շուկա դուրս գալ։ Իսկ օրենքը հնարավորություն է տալիս բացել խոշոր ձեռնարկություն, որը կգնի արտադրանքը փոքրերից։ Խոշոր ապրանքաշրջանառության շնորհիվ նրա համար հեշտ կլինի պայմանավորվել արտասահմանյան գործընկերնրի հետ»,- վստահեցրեց Բաղդասարյանը։

Համաձայն օրինագծի՝ շահութահարկը պլանավորվում է նվազեցնել 20-ից մինչեւ 2 տոկոս այն ընկերությունների համար, որոնք տարեկան արտահանում են ավելի քան 50 մլրդ դրամի արտադրանք։ Արտոնություննեը չեն վերաբերում հանքարդյունաբերող  եւակցիզավորման ենթակա ձեռնարկություններին։

Նշենք, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերում արտադրության ծավալները, ապա  50 մլրդ դրամի շրջանառություն իրականացնել  կնշանակի մենաշնորհ հաստատել արտադրության ամբողջ շուկայի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ