News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մալայզիայի տարածքում գտնվող գրախանութների տերերը ստիպված են լինելու արագ տեմպերով ցուցափեղկերից վերացնել բրիտանացի գրող Էրիկա Լեոնարդի (ավելի հայտնի Է.Լ. Ջեյմս մականունով) աղմկահարույց եռագրությունը։ Խոսքը «Մոխրագույնի 50 երանգները», «50 երանգով ավելի մուգ» եւ «Ազատության 50 երանգները» եռագրության մասին է, որը մինչ օրս ազատ վաճառքի է եղել։ 

«Գործող օրենսդրության համաձայն՝ այս անբարոյական գրքերի տպագրումը, վերարտադրումը, վերատպագրումը, հրատարակումը, վաճառքը, տարածումն ու սեփական օգտագործման համար պահելը երկրի տարածքում կտրականապես արգելվում է»,-  հայտարարել է Մալայզիայի ՆԳՆ ղեկավար Ահմեդ Զահիդ Համիդին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ փետրվարի սկզբին երկրի իշխանություններն արդեն արգելել էին «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ցուցադրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ